Բաժիններ՝

Սիրիական բանակը Դամասկոսում ու Հալեպում ձեռնարկել է մի շարք հաջող գործողություններ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերը Դամասկոսի մոտ իրականացրել են մի շարք հաջող գործողություններ, որոնց արդյունքում ոչնչացրել են ապստամբական մի շարք խմբավորումների, որոնց շարքերում են գտնվել նաև օտար (Լիբիա, Աֆղանստան) քաղաքացիներ:

Միևնույն ժամանակ սիրիական բանակը Դամասկոսի ծայրամասերում հարվածներ է հասցրել զինյալների բազաներին՝ ոչնչացնելով զենքի ու զինամթերքի պաշարները: Մարտերը շարունակվում են նաև Հալեպի «Մինգ» ռազմական օդանավակայանի մատույցներում: Այստեղ զինյալներին հասցվել է կենդանի ուժի ու տեխնիկայի լուրջ կորուստներ:

Հալեպի մյուս հատվածներում ոչնչացվել են տասնյակ ծայրահեղականներ, ինչպես նաև երեք ավտոմեքենա՝ բեռնված խոշոր տրամաչափի գնդացիրներով, ականանետերով ու ինքնաշեն եղանակով պատրաստված հրթիռներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930