Բաժիններ՝

ՄԱԿ ԳԱ-ում քվեարկության կդրվի աշխարհում զենքի ապօրինի շրջանառման կանխման մասին պայմանագիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ ՄԱԿ ԳԱ-ն կընդունի առաջին միջազգային պայմանագիրը՝ ուղղված աշխարհում զենքի ապօրինի շրջանառման կանխմանը: Դրա համար պահանջվում է 193 երկրի ներկայացուցիչների մեծամասնության աջակցությունը:

ՄԱԿ ԳԱ-ում այս քվեարկության անցկացումը պայմանավորված է նրանով, որ նախորդ շաբաթ ՄԱԿ-ի միջազգային կոնֆերանսում չհաջողվեց կոնսենսուսի գալ տվյալ պայմանագրի տեքստի շուրջ, քանի որ Իրանը, Սիրիան ու Հյուսիսային Կորեան այն համարեցին որպես անհավասարակշիռ՝ գտնելով, որ դա զենքի հիմնական արտահանողներին թույլ է տալիս թելադրել իրենց պայմանները:

Զենքի առևտրի շուրջ պայմանագրի կնքման մասին գաղափարն արտահայտվել է դեռևս 1995 թվականին՝ նոբելյան մրցանակակիրների խմբի կողմից: Միայն 2009 թվականին ՄԱԿ ԳԱ-ն որոշեց սկսել նախապատրաստվել կոնֆերանսի գումարմանը՝ պայմանագրի տեքստը կազմելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930