Երևանի քաղաքապետարանը «Ժառանգություն» կուսակցության կողմից Ազատության հրապարակում վրան տեղադրեու մասին նոր դիմում չի ստացել:
«Այն նշաձողը, որը դրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, արդեն գործընթացները քաղաքական հարթությունից տեղափոխում է բարոյական-հոգևոր հարթություն և ստեղծում է լրիվ նոր իրավիճակ, ինչը նաև շատ բարդ կացության առաջ է կանգնեցնում բոլորին»,- ասում է Ա.Վարդանյանը
Երեկվա շեշտակի թանկացումից հետո դոլարի փոխարժեքը այսօր թեթևակի նվազել է։ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 14-ին, ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը կազմել է 414.72 դրամ, ինչը երեկվա ցուցանիշից ցածր է 0.07%-ով կամ 0.28 դրամով։
Հայ-վրացական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացն ընթանում է ակտիվորեն:
Այսօր Ազատության հրապարակ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելու էր եկել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Նախագծին հավանություն տալու համար կոալիցիան առաջարկել էր մի շարք պայմաններ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել:
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին զուգահեռ Ազատության հրապարակում շարունակվում էր երիտասարդ ակտիվստների նստացույցը:
Տվյալ նախաձեռնության հեղինակը նախագահ Վլադիմիր Պուտինն է:
Այս մասին է վկայում Թուրք-եվրոպական կրթության ու գիտական հետազոտությունների հիմնադրամի հետազոտությունը:
Հայաստանյան մի շարք խոշոր ընկերություններ` ՀԿԵ-ն, ՀԷՑ-ը, բանկեր հրաժարվել են «Սկայպի» (Skype) ծառայություններից: Ընկերություններից մեկի ծրագրավորողը բացատրեց, որ «Սկայպը» (Skype) փոխարինել են այլ ծրագրով` անվտանգության նկատառումներից ելենելով:
Այսօր կյանքի 77-րդ տարում մահացել է հայտնի գրող, երգիծաբան, բանաստեղծ ու հրապարակախոս Արամայիս Սահակյանը:
Ֆաբիուսի խոսքերով՝ Փարիզն ու Լոնդոնը փորձում են հնարավորինս արագ ԵՄ-ի քննարկմանը դնել Սիրիային զենք մատակարարելու վրա դրված բեռնարգելքի վերացման հարցը:
«Կոչ հայ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ, խնդրում ենք, թող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից որևէ մեկը գնա և իր օրհնությունը տանի հացադուլավորներին, հատկապես նրանց, ովքեր բազմիցս հրապարակավ նշում են, որ իրենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ են»:
Եթե ձեր նախագահական որոշումը, որը խեղում է օրինականության, քաղաքացիական ազատության եւ ժողովրդավարական արդարության եվրոպական ուղենիշերը, դառնա ԵԺԿ ողջ ընտանիքի պաշտոնական հանրակարգային դիրքորոշումը, մենք ստիպված կլինենք վերանայել այդ հեղինակավոր կազմակերպությանը մեր անդամակցությունը, քանի որ այն ցավալիորեն շեղվել է իր հիմնարար սկզբունքներից, արժեքներից եւ հանձնառությունից, որոնք մենք կիսում էինք ու ընկած էին անդամակցության հիմքում:
Իվանիշվիլին մոտ պագայում կմեկնի Վաշինգտոն:
Աստիճանաբար հասնելու ենք նրան, որ ծառայողական քննություններ անցկացվեն, թե ինչու են տեղի ունեցել անհարկի քաշքշուկներ, ձգձգումներ: Պետք է ամեն ինչ արվի մեր քաղաքացիների արդարացի դժգոհության վերացման համար:
«Ինքն իրավունք չունի իրեն հռչակել նախագահ: Եթե մի բան կեղծված է, կեղծված են նաև իր թվերը: Ինքը պետք է խոսի միայն նոր ընտրությունների մասին, ոչ թե որոշի, որ ամսի 9-ին ինաուգուրացիայի արարողություն անի Ազատության հրապարակում: Դա անլուրջ է»,- ասում է Գ. Եղիազարյանը
«Սիրունյան» իրավաբանական գրասենյակը, ով ստանձնել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպանությունը, տեղեկացնում է, որ իր պաշտպանյալի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքի քննարկումը նշանակվել է մարտի 18-ին, ժամը 16:00-ին:
Երեկ՝ մարտի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Հայկ Հակոբյանը, վարելով Վազ 21050 մակնիշի 54 ԼՍ 166 համարանիշի ավտոմեքենան, Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի Նար-Դոսի փողոցի բնակիչ, 13-ամյա Սաթենիկ Գրիգորյանին:
Եթե նախագիծը հավանության արժանանա խորհրդարանի կողմից, ապա օրենքն ուժի մեջ կմտնի 2014 թվականի մայիսին:
Թե ինչ է կատարվում փոխարժեքի հետ` պարզ է: Դրամն արժեզրկվում է, ընդ որում` կտրուկ տեմպով: Իսկ ինչո՞ւ: Ոչ պակաս կարևոր այս հարցին պատասխան գտնելը բավականին դժվար է:
Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Գոհար Մատինյանի նախագահությամբ, մերժել է գործով պատասխանող «Աբգար Հինգերորդ» ՍՊ ընկերության բողոքը:
Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանը չի ցանկանում մեկնաբանել իր համախոհ ընկերների՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և նույն խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այցը հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանին «Ժառանգության» կողմից առաջարկ է եղել մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։
Սիրիական բանակն արվարձանի մաքրումը սկսել է նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին:
Իշխանությունը երբեք էլ կամովին չի զիջի իր դիրքերը, հասարակական վերջին պոռթկումներն էլ իրենց հոգին կավանդեն, հիասթափությունն է՛լ ավելի կխորանա: Մարդկանց բռնությամբ երջանկացնելու ծրագիրն էլ ցանկալի արդյունք չի արձանագրելու:
Հրամանատարի օգնականը իր վերադասի կողմից դիտակետում դիտորդի սաղավարտը չկրելու համար դիտողության արժանանալու պատճառով վրեժխնդիր լինելու շահագրգռվածությամբ ծեծի է ենթարկել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող, նույն մարտական հենակետի դիտորդ, սերժանտ Գ. Տոնապետյանին
Հո Րաֆֆին ուրի՞շ մարդ չի, հայ մարդ ա, մեր Րաֆֆին ա, բայց ես չեմ հասկանում Րաֆֆիի ներկայացրած պահանջները` փոխզիջման տեղ թողնո՞ւմ ա, թե՞ չէ` ըստ ձեզ: Կարծում եմ, որ՝ ոչ: