 
                        Ռուսաստանի ԱԳՆ-ը հերքել է 2015 թ-ից Ուզբեկստանի ու Տաջիկստանի համար վիզային ռեժիմ մտցնելը
 
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Անվար Ազարովն այսօր հերքել է, թե Ռուսաստանը 2015 թվականից վիզային ռեժիմ է սահմանելու Ուզբեսկտանի ու Տաջիկստանի համար, և որ տվյալ նախաձեռնության հեղինակը նախագահ Վլադիմիր Պուտինն է:
Նա ընդգծել է, որ «Անձրև» հեռուստաալիքի եթերում իր արած հայտարարությունները սխալ են մեկնաբանվել. «Ռուսաստանն արժանի ուշադրությամբ է վերաբերում ԱՊՀ բարեկամական երկրներին, և նրա օրակարգում չի գտնվել և չկա ԱՊՀ երկրների՝ ներառյալ Կենտրոնական Ասիայի երկրների հետ վիզային ռեժիմ սահմանելու հարցը»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        