
Հայաստանն ու Վրաստանը քննարկելու են սահմանի վիճահարույց հատվածների հարցը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ այսօր ունեցած զրույցում անդրադարձել է հայ-վրացական սահմանին առնչվող խնդիրներին.
«Վրաստանը Հայաստանի հետ սահմանին ունի խնդրահարույց հատվածներ: Այսօր Թբիլիսի է ժամանելու Հայաստանի փոխարտգործնախարարը, և ես անձամբ քննարկելու եմ մեր սահմանի որոշակի հատվածների վերաբերյալ հարցը, որի հետ կապված ես ունեմ մի շարք հարցեր:
Հայ-վրացական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացն ընթանում է ակտիվորեն: Կարծում եմ, որ այդ հարցը կլուծվի երկու երկրների շահերի հաշվի առնմամբ»: