Բաժիններ՝

Ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2036 թվականը

Кавказский узел-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման վերաբերյալ պայմանագիրը 2031 թվականից երկարաձգել է մինչև 2036 թվականը: Այս մասին Դավոսում հայտարարել է SOCAR-ի փոխնախագահ Էլշադ Նասիրովը: Նա հավելել է, որ նաև «կանաչ լույս» է վառվել տվյալ հանքավայրի մշակման երկրորդ փուլի համար նախատեսված խողովակաշարի կառուցման առջև:

«Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 1996 թվականի հունիսին: Հանքավայրի մշակման առաջին փուլը մեկնարկել է 2006 թվականի նոյեմբերին: Առաջին փուլի մշակման նախագիծը կազմում է մոտ 8.6 միլիարդ դոլար: 2010 թվականի ապրիլին Ադրբեջանը «Շահ Դենիզ» գազային հանքարվայրի մշակման երկրորդ փուլի մեկնարկը հետաձգեց մինչև 2017 թվականը:

Դրա պատճառը Թուրքիայի հետ գազի գնի վերաբերյալ տարաձայնություններն էին, ինչպես նաև Nabucco գազատարի կառուցումը:

Հիշեցնենք, որ «Շահ Դենիզ» գազային հանքավայրի պաշարները կազմում են 1.2 տրիլիոն խորանարդ մետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031