
Լևոն Արոնյան – Էրվին Էլ’Ամի` 1/2. Մագնուս Կարլսենը մեծացնում է առավելությունը Tata Steel Chess

Վեյկ Ան Զեեում ընթացող Tata Steel Chess շախմատային փառատոնի A մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց հոլանդացի Էրվին Էլ’ Ամիի հետ և վաստակած 5.5 միավորով Հիկարու Նակամուրայի հետ շարունակում է կիսել 3-4-րդ հորիզոնականները:
Ոչ-ոքի արդյունքով ավարտվեցին նաև Պետեր Լեկո – Վիշվանաթհան Անանդ, Սերգեյ Կարյակին – Պենտալիա Հարիկրիշնա, Հիկարու Նակամուրա – Անիշ Գիրի և Վանգ Հաո – Ֆաբիանո Կարուանա պարտիաները: Իվան Սոկոլովը սպիտակներով պարտվել է Լյուկ վան Վելիին:
Աշխարհի ուժեղագույն գրոսմայստեր, մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը պարտության մատնեց չինուհի Հոու Յիֆանին և մեծացրեց առավելությունը 2-րդ տեղում ընթացող Վիշվանաթհան Անանդի նկատմամբ: Այս պահին մրցաշարային աղյուսակի առաջին հնգյակն ունի հետևյալ տեսքը.
1.Մագնուս Կարլսեն՝ 7 մ.
2.Վիշվանաթհան Անանդ՝ 6 մ.
3.Լևոն Արոնյան՝ 5.5 մ.
4.Հիկարու Նակամուրա՝ 5.5 մ.
5.Սերգեյ Կարյակին՝ 5 մ.
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը