Բաժիններ՝

Գոռ Սուջյանը՝ «Եվրատեսիլ 2013»-ո՞ւմ

Համացանցում ակտիվ քննարկումներ են տեղի ունենում այն մասին, որ «Եվրատեսիլ 2013»-ին Հայաստանը ներկայացնելու է «Դորիանս» ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանը: Ոմանք երգչին խորհուրդ են տալիս չմասնակցել այդ մրցույթին. «Ես որ լինեի Գոռ Սուջյանի տեղը՝ «Եվրատեսիլ» չէի գնա»:

Շատերին էլ ուրախացրել է այդ փաստը. «Եթե ճիշտ է այն լուրը, որ դու ես ներկայացնելու այս տարի Հայաստանը «Եվրատեսիլում», ապա շատ ուրախ եմ գերազանց ընտրության համար, Գոռ ջան !!!»,- գրել են երգչի ֆեյսբուքյան էջին: Երգիչը, սակայն, լրագրողների հարցերին ի պատասխան՝ խնդրել է սպասել.

«Ամեն ինչ պարզ կլինի այսօր երեկոյան` ժամը 21:00-ին»: Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվականի» եթերում այսօր ժամը 21:00-ին կհայտարարվի «Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան ներկայացուցչի անունը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031