
Սերգեյ Մովսեսյանը՝ միանձնյա առաջատար. Tata Steel Chess

Սերգեյ Մովսեսյանը շարունակում է գերազանց ելույթները Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess փառատոնում: B մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչն 9-րդ տուրում սև խաղաքարարով պարտության մատնեց ռուս Մաքսիմ Տուրովին ու վաստակած 6.5 միավորով ստանձնեց մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարի դերը:
Սերգեյի հիմնական մրցակիցներից մեկը՝ Ռիչարդ Ռապորտն այս տուրում ոչ-ոքի խաղաց, իսկ Յան Թիմանը պարտություն կրեց: 9-րդ տուրից հետո 2-3-րդ տեղերը կիսում են 6-ական միավոր վաստակած Արկադի Նայդիչն ու Ռիչարդ Ռապորտը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը