 
                        Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ. Զենիթ – Շախտյոր՝ 1։3 (տեսանյութ)
 
                                    Դուբայում ուսումնամարզական հավաք անցկացնող Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» այսօր Ռուսաստանի գործող չեմպիոն Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ խաղարկել են «Չեմպիոնների սուպերգավաթը»։
Խաղի հաշիվը բացվել է Վիլիանի և Հենրիխ Մխիթարյանի ակտիվ գործողություններից հետո, երբ «Զենիթի» պաշտպան Գուբոչանը գնդակն ուղարկել է սեփական դարպասը (21ր.)։ Սակայն այդ գոլը պաշտոնական կայքերում գրանցված է Հենրիխի անունով։
Թեպետ 36-րդ րոպեին Կոնստանտին Զիրյանովը հավասարեցրեց հաշիվը, բայց 3 րոպե անց Մխիթարյանը կարողացավ վերջապես խփել իր գոլը։ Իսկ 79-րդ րոպեին Էդուարդոն սահմանեց վերջնական հաշիվը՝ 3։1։
Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ երկու գոլերը՝ ստորև։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        