
Կհնչի՞ «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» կարգախոսը. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս նախընտրական քարոզարշավին կհնչի՞ «ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» կարգախոսը: Երեկ ՀԱԿ երթի ժամանակ մեր թղթակիցը հարց է ուղղել կարգախոսի հեղինակ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
«Գիտեք, երեքը կլինեն, երկուսը կլինեն, թե մի հատն էլ կավելանա… Ամեն կարգախոս ունի իր տրամաբանությունը, իր իմաստը: Համենայնդեպս, էդ կարգախոսը ոչ մեկ չեղյալ չի հայտարարել»,-ասել է Փաշինյանը: