Բաժիններ՝

«Արայ» ընկերության նախկին սեփականատեր Արմեն Պետրոսյանի երեխային զրկել են դպրոցից

Նոյեմբերի 20-ին ոստիկանները, այդ թվում` կարմիր բերետավորները, շրջապատել էին «Արայ» ընկերության նախկին սեփականատեր, ինքնասպանություն գործած Արմեն Պետրոսյանի մոր` Կարինե Սուքիասյանի տունը: Ոստիկանները կատարում էին դատարանի` երեխային մորը հանձնելու որոշումը:

Հիշեցնենք, որ 2011թ. Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էր «Արայի» սեփականատեր 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով: Կատարվածը որակվեց՝ որպես ինքնասպանություն:

Դեպքից ամիսներ անց մի տեսանյութ հայտնվեց, որով կասկածի տակ դրվեց ինքնասպանության վարկածը, և գործը փետրվարի 27-ին Կոտայքի քննչական բաժանմունքից տեղափոխվեց Ոստիկանության Գլխավոր քննչական վարչություն: Տեսանյութում արծարծվում էր նաև Արմեն Պետրոսյանի նախկին կնոջ՝ ազգությամբ ռուս Տատյանա Չադենկովայի անձը: Ի դեպ, վերջինս ամիսներ շարունակ դատական կարգով փորձում էր վերցնել դստերը:

Արմեն Պետրոսյանի մոր` Կարինե Սուքիասյանի ու երեխայի անհետանալուց հետո Տատյանա Չադենկովան դիմել էր Ոստիկանություն, որի կապակցությամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել և գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 167 հոդվածի` ծնողներից երեխային ապօրինի բաժանելու հատկանիշներով: Ամռանը Բագրատաշենի անցակետից Արմեն Պետրոսյանի մայրը թոռնուհու հետ բերման է ենթարկվել, այնուհետև ստորագրությամբ ազատ արձակվել:

Կարդացեք նաև

Ըստ 168.am-ի աղբյուրների՝ օրեր առաջ ոստիկանների հետ Արմեն Պետրոսյանի մոր տուն է գնացել նաև մի հոգեբան, ով ընթացքում զրուցել է երեխայի հետ՝ ճշտելու նրա հոգեկան վիճակը: Հոգեբանն ասել է, որ երեխայի վիճակը նորմալ է, չնայած այն բանին, որ երեխան պատրաստ չի եղել տեղափոխության: 6-ամյա երեխան, ի դեպ, սովորում էր երևանյան դպրոցներից մեկում՝ առաջին դասարանում:

Արդեն քանի օր է՝ երեխայի մայրը նրան դպրոց չի տանում: Մայրը՝ Տատյանա Չադենկովան, ՀՀ-ից բացակայելու իրավունք չունի, սակայն հայտնի չէ, թե ինչո՞ւ է երեխային զրկել դպրոց հաճախելուց և ընկերների հետ շփվելուց: Պատմում են, որ տատիկի հետ զրույցում մայրն ասել է, թե մեկ տարի հետո դպրոց կտանի երեխային: Պատկերացնել կարելի է, թե մեկ տարի տևողությամբ այս դաժան դեպքերից, քաշքշուկներից հետո երեխան ինչպիսի հոգեկան ծանր ապրումներ կարող է ունենալ: Իսկ ինչո՞ւ է մայրը երեխային զրկում կրթության իրավունքից՝ այն դեպքում, երբ դպրոցական, ընկերական միջավայրը կարող է երեխային օգնել՝ հաղթահարել իր ապրումները:

Լուսանկարը՝ news.am-ի

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս