
Իբրահիմովիչը մեծագույն ֆուտբոլիստ է. Կարլո Անչելոտի

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գովել է թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
«Իբրան մեծագույն ֆուտբոլիստ է: Նա իրացնում է գրեթե բոլոր պահերը: «Բաստիայի» հետ խաղը բացառություն չէր: Նա երկու պահ ուներ և դարձավ երկու գոլի հեղինակ: Երջանիկ եմ, որ այս մակարդակի ֆուտբոլիստը խաղում է մեր թիմում:
Բացի Զլատանից, կցանկանայի նշել նաև Ժերեմի Մենեզին, ով հանդիպումից հանդիպում ավելի լավ խաղ է ցուցադրում: Վատ չխաղաց նաև Նենեն:
Մենք 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցինք: Մեզ համար կարևոր է շարունակել նույն կերպ, քանի որ յուրաքանչյուր դրական արդյունքը լրացուցիչ վստահություն է հաղորդում», – Անչելոտիի խոսքերը մեջբերում է France Football-ը
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը