Բաժիններ՝

Վեց ժամից քիչ քնող մարդկանց մոտ հիպերտոնիայով հիվանդանալու հավանականությունը երկու անգամ մեծանում է

Ինսոմնիան (անքնություն) արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց առողջության վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ: Ինչպես հաղորդում է sciencedaily.com-ը, «Արյան բարձր ճնշման հետազոտություն 2012» ուսումնասիրության արդյունքում այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ սրտաբանների ասոցիացիայի գիտնականները:

Գիտնականներն իրենց ուշադրության կենտրոնում են պահել արյան բարձր ճնշում ունեցող  234 մարդու առողջական վիճակը՝ հատկապես ուշադրություն դարձնելով նրանց քնի ժամերին: Հետազոտության մասնակիցների մեծ մասը քնել է 6 ժամ կամ ավելի քիչ: Արդյունքում պարզվեց, որ քիչ քնող և քնի խանգարումներ ունեցող մարդկանց մոտ հիպերտոնիայով հիվանդանալու հավանականությունը երկու անգամ մեծանում է:

Գիտնականները հետազոտության ընթացքում նաև նկատել են, որ կանանց մոտ քնի խանգարումներ առավել հաճախ են դիտվել, քան տղամարդկանց մոտ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930