
Ֆաբրեգաս. Մեծացնում ենք Ռեալի նկատմամբ ճնշումը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտարարել է, որ դեռևս վաղ է խոսել այս մրցաշրջանում թիմի հեռանկարների մասին:
«Մենք գիտեինք, որ այս խաղում դժվար է լինելու մեզ համար, բայց ես գոհ եմ երկրորդ խաղակեսում մեր թիմի գործողություններից: Մրցակիցը փորձում էր իր խաղը ցուցադրել: Բացի այդ, նրանց դարպասապահին կարելի է համեմատել ժայռի հետ, որն անդրադարձնում էր բոլոր հարվածները:
Ինձ օր օրի ավելի լավ եմ զգում, բայց դեռ պետք է գոլեր խփեմ: Ես երեք հիանալի հնարավորություն ունեցա երկրորդ խաղակեսում, բայց դարպասապահը հիանալի գործեց: Կարևորը` թիմը հաղթեց ու մենք բոլորս ուրախ ենք նման ելքով:
Դեռևս շատ վաղ է խոսել այն մասին, թե ինչպես կդասավորվի մրցաշրջանը մեզ համար: Մենք մեծացրինք ճնշումը «Ռեալի» վրա, նրանց դժվար հանդիպում է սպասվում «Ռայո Վալյեկանոյի» հետ: Բայց մենք չպետք է թուլացնենք, քանի որ մադրիդցիները միշտ էլ լավ են խաղում ճնշման տակ»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը