Բաժիններ՝

Սիթիի հետ խաղում կերևա մեր իրական ուժը. Արսեն Վենգեր

Այսօր երեկոյան Երևանի ժամանակով 19։00-ին Անգլիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում կկայանա «Մանչեսթեր Սիթի»«Արսենալ» հանդիպումը։ Խաղի նախօրեին Արսեն Վենգերն ասել է, որ սա լավ առիթ է լոնդոնցիների համար իրենց իրական կարողությունները ցուցադրելու համար։

«Ես չեմ կասկածում, որ խաղացողներս հաղթելու մեծ ցանկություն ունեն։ Այսօր մենք ցույց կտանք, թե որքան ուժեղ ենք այս պահին։ Հավատում եմ, որ բավականաչափ ուժեղ ենք, սակայն պետք է ապացուցենք դա։ Ամեն ինչ կատարյալ չէ, սակայն նորեկ ֆուտբոլիստները կարողացան ուժեղացնել մեր խաղը։ Կենտրոնացած ենք և ցանկանում ենք լավ խաղ ցուցադրել ու հաղթել», – ասել է Վենգերը։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս