
Դիեգո Սիմեոնեն ռեկորդ է սահմանել եվրագավաթներում

Դիեգո Սիմեոնեն անցած և այս մրցաշրջանում ռեկորդ է սահմանել եվրագավաթներում։ Ընդամենը 7 ամիս առաջ Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկը ստանձնած Սիմեոնեն հասել է աննախադեպ արդյունքի՝ իր թիմի հետ հաղթելով եվրագավաթային` անընդմեջ 11 հանդիպումներում։
Այս ընթացքում մադրիդցիները հաղթել են «Լացիայոին», «Բեշիքթաշին», «Վալենսիային» (երկու անգամ), Բիլբաոյի «Ատլետիկին», «Չելսիին», «Հապոելին»։ Սիմեոնեն գերազանցել է Ֆաբիո Կապելոյի արդյունքը, ով 1992/1993 մրցաշրջանում «Միլանի» հետ հաղթել էր 10 խաղում։ Այս մասին հաղորդում է Terrikon-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը