Բաժիններ՝

Անվճար «Օնլայն աջակցություն»` կիբեռ հարձակման ենթարկվածներին

«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» կազմակերպությունը մեկնարկել է նոր «Օնլայն աջակցություն» («Live Support») նախագիծը:

Նախագծի մեխանիզմը, որը նոր վեբ տեխնոլոգիա է, իրենից ներկայացնում է «Վեբ» զանգ` նախատեսված հաճախորդներին արագ աջակցություն ցուցաբերելու համար: Նոր վեբ տեխնոլոգիայի հնարավորությունը պատկանում է «Մեդիա-Թել» ընկերությանը:

Ծառայությունն ամբողջովին անվճար է և հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր կազմակերպության վեբ-կայքից կամ «Facebook»-ում պաշտոնական էջից օգտվելու հնարավորություն ունեն: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» կազմակերպության հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը:

Նրա խոսքով՝ ծառայությունը հասանելի կլինի օրվա բոլոր ժամերին` վեբ-սերվերի վրա որևէ «կիբեր» հարձակման փորձ նկատելու, և թե տեխնիկական խնդիրների դեպքում արագ մասնագետի հետ կապ հաստատելու համար:

Կարդացեք նաև

«Հայաստանի և հարևան երկրների միջև օրեցօր զարգացող լարվածության դեպքում (որը դրսևորվում է կիբեր հարձակումների տեսքով և առաջացնում ոչ միայն տեխնիկական խափանումներ, այլ նաև օգտագործվում է ՀՀ հակաքարոզչական նպատակներով և ազդում ՀՀ հեղինակության վրա), ես գտնում եմ այս հարցը ճգնաժամային է: Մեր նոր նախաձեռնությամբ պատրաստվում ենք օգնել բոլոր նրանց, ովքեր տույժել են որևէ կիբեր հարձակման արդյունքում կամ պարզապես մասնագիտական խորհրդի կարիք ունեն», – ասաց  Ս. Գևորգյանը՝ նշելով, որ իրենց փորձագետների աշխատանքային փորձը թույլ կտա ճիշտ ուղություն ցույց տալ նրանց` տեխնիկական խնդիրները վերացնելու և հետագայում նմանատիպ իրավիճակներում չհայտնվելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս