Բաժիններ՝

Ջերարդը կոչ է արել Սուարեսին սեղմել Էվրայի ձեռքը

«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ այսօրվա խաղից առաջ (խաղը մեկնարկում է Երևանի ժամանակով 16։30-ին) կոչ է արել իր թիմակից Լուիս Սուարեսին սեղմել հյուրերի ֆուտբոլիստ Պատրիս Էվրայի ձեռքը։ Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստների փոխհարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ անցած տարվա հոկտեմբեր ամսին խաղերից մեկի ժամանակ Սուրաեսն Էվրային «նեգռ» էր անվանել, ինչի հետևանքով որակազրկվել էր 8 խաղով։

«Կարծում եմ, որ այս երկու ֆուտբոլիստներից շատ բան է կախված։ Ձեռքսեմումը կկայանա մինչև խաղը, և եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա խաղը լավ մեկնարկ կունենա։ Գտնում եմ, որ եկել է ժամանակը մոռանալ հակամարտությունների մասին։ Խորհուրդ եմ տալիս Սուարեսին սեղմել Էվրայի ձեռքը։ Իհարկե, Սուարեսն ինքը պետք է որոշի անելիքը։ Սպասվում է երկու մեծագույն թիմերի խաղ։ Սա լուրջ դերբի է և կարևոր խաղ։ Ցանկանում եմ ամբողջությամբ կենտրոնանալ մրցամարտի վրա, այլ ոչ թե մտածել այն մասին, թե արդյոք Էվրան ու Սուարեսը ձեռք կսեղմեն», – ասել է Ջերարդը։ Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս