«Մի քիչ հասկանալի չէ, թե 2008թ. մարտի 1-ի գլխավոր ոճրագործն ինչպե՞ս կարող է լինել Մարտի 1-ի գլխավոր զոհի նախագահական թեկնածուն»

Ասում է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը


– Ինչո ՞ւ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մինչ օրս չի հայտարարել նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին:

– Գիտեք, քաղաքական ամեն շրջափուլ իր առանձնահատկություններն ունի: Կարծում եմ` Հայ ազգային կոնգրեսը տվյալ իրավիճակում գործում է ըստ ընթացիկ ժամանակաշրջանի առանձնահատկությունների: Ինչ վերաբերում է հայտարարելուն կամ չհայտարարելուն, ես մի քանի անգամ ասել եմ, որ բոլորի պատկերացմամբ Լ.Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի նախագահի թեկնածուն է, բայց առաջադրվելու որոշումն, ի վերջո, պետք է ինքը կայացնի: Ինքը որևէ որոշում կկայացնի հարմար պահին:

– Այսինքն` շրջանառվող մյուս տարբերակները` Լևոն Զուրաբյան, Հրանտ Բագրատյան, Գագիկ Ջհանգիրյան և այլք, որպես ՀԱԿ-ի հնարավոր թեկնածու՝ Դուք բացառո՞ւմ եք:

Կարդացեք նաև

Այս պահին ես ասում եմ` բոլորի մտքում ՀԱԿ-ի թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է: Քանի դեռ Տեր-Պետրոսյանն իր որոշման մասին չի հայտարարել, ուրիշ տարբերակ քննարկելն այս պահին անիմաստ եմ համարում:

– ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը վերջերս կարծիք էր հայտնել, թե «ՀԱԿ-ը կհամաձայնվի, որ իր թեկնածուն լինի Ռոբերտ Քոչարյանը, բայց Ռոբերտ Քոչարյանը դժվար թե համաձայնվի ՀԱԿ-ի թեկնածուն լինել»: Ինչպե՞ս կմեկաբանեք այս հայտարարությունը:

– Ես Վահան Հովհաննիսյանի կարծիքը չեմ մեկնաբանի, որովհետև չեմ լսել: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, նման բան մտածող մարդիկ ուղղակի շատ վառ երևակայություն ունեն, որովհետև մի քիչ հասկանալի չէ, թե 2008 թ. մարտի 1-ի գլխավոր ոճրագործն ինչպե՞ս կարող է լինել Մարտի 1-ի գլխավոր զոհի նախագահական թեկնածուն:

– Ռոբերտ Քոչարյանը համարվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հնարավոր թեկնածուներից մեկը: Այս տեսանկյունից ինչպե՞ս եք վերաբերվում ԲՀԿ-ի հետ համագործակցելու ՀԱԿ-ի ձգտմանը:

– Ռոբերտ Քոչարյանը կարող է շատ բան համարել և համարվել, ես համարում եմ այն՝ ինչ ասացի: «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված իմ դիրքորոշումները ես հրապարակային արտահայտել եմ, և այս պահին ավելացնելու որևէ բան չունեմ:

– Դուք նկատի ունեք Ձեր հայտնի կարգախո՞սը` «ոչ դոդացմանը»:

– Ես նկատի ունեմ բոլոր այն հրապարակային դիրքորոշումները, որոնք ես արտահայտել եմ:


 

Տեսանյութեր

Լրահոս