
Ռոջերսը հրաշագործ չէ. Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ մոտակա ժամանակներում Բրենդան Ռոջերսի համար դժվար կլինի հաջողության հասնել «Լիվերպուլում»:
«Կարծում եմ՝ այս թիմի հետ Բրենդանը չի կարող չեմպիոն դառնալ: Նա չի կարող հրաշքներ գործել: Դա այդքան էլ հեշտ գործ չէ: «Լիվերպուլում» չափից դուրս շատ բան են պահանջում: Իրականում «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի լավագույն թիմը չէ: Կազմը պարզապես չեմպիոնական չէ: Մյուս ակումբներն ավելի լավ համալրում են ստանում: Այնպես որ, հուսով եմ՝ Ռոջերսը բավականաչափ ժամանակ կունենա թիմը կառուցելու համար, քանի որ նրա տրամադրության տակ չկան թոփ ֆուտբոլիստներ: Կարծում եմ՝ նա արժանի է դրան և ժամանակի ընթացքում կկարողանա հաջողության հասնել», – Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը