Բաժիններ՝

Գերմանիայում թուրքերը շարիաթի օրենքներով գործող բանկ են բացում

Գերմանիայում կբացվի առաջին իսլամական բանկը, որի աշխատանքը կկառուցվի շարիաթի օրենքների հիման վրա: Այս մասին հայտնում է The Financial Times Deutschland պարբերականը:

Թուրքական Kuveyt Turk ներդրումային հիմնադրամը ներկայումս հարցում է պատրաստում գերմանական ֆինանսական իշխանություններին մասնաճյուղի բացման վերաբերյալ ու պատրաստվում է այն ներկայացնել հոկտեմբերին:

Kuveyt Turk-ը մտադիր է բանկ բացել Մայնի Ֆրանկֆուրտում` Գերմանիայի ֆինանսական կենտրոնում: Հետագայում մասնաճյուղեր կբացվեն նաև երկրի այլ քաղաքներում, որտեղ ապրում է մեծ թվով մուսուլմաններ: Մասնավորապես, երկրորդը նախատեսված է բացել Բեռլինում:

Իսլամական բանկերում, օրինակ, արգելված է տոկոսներ վերցնել: Այն դեպքերում, երբ հաճախորդը ցանկանում է վարկ վերցնել տուն գնելու համար, շարիաթի կանոններով աշխատող բանկը գնում է այն ու ապա վաճառում հաճախորդին ավելի բարձր գնով:

Kuveyt Turk-ն ակնկալում է, որ Գերմանիայում բանկ բացելը շահավետ բիզնես կդառնա, քանի որ միայն Գերմանիայում ապրում է 4 մլն մահմեդական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031