Վարդան Ղուկասյանը պատրաստ է հրաժարվել սեփականությունից
168.am-ի տեղեկություններով, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որդու նկատմամբ մեղադրանք առաջադրվելուց և հետախուզում հայտարարվելուց հետո, տարբեր բանագնացների միջոցով նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է, որ որդու նկատմամբ մեղմ գտնվելու դեպքում պատրաստ է հրաժարվել իր սեփականության մեծ մասից:
Խոսքը, մասնավորապես, անցյալ տարի հանդիսավոր պայմաններում բացված շքեղ «Ալեքսանդրոպոլ» հյուրանոցի և Վ. Ղուկասյանին պատկանող մի քանի ռեստորանների ու սրճարանների մասին է:
Գյումրիի քաղաքապետը ցանկանում է, որ գործի քննությունն այնպիսի ընթացքով տարվի, որ օգոստոսի 24-ին տեղի ունեցած միջադեպին մասնակցության մեղքը բարդվի իր թիկնապահ Հարություն Համբարյանի վրա: Նշենք, նույն աղբյուրների համաձայն, Վարդան Ղուկասյանն, արդեն մի քանի օր է` ցանկանում է հանդիպել Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս չի ընդունում նրան: Նշված տեղեկությունների հավաստիությունը Վ. Ղուկասյանից պարզել չհաջողվեց, քանի որ այդ միջադեպից հետո նրա հետ որևէ կերպ կապ հաստատել հնարավոր չէ: