ՀԱՊԿ հետաձգված զորավարժություններում կմշակվի համագործակցությունը կովկասյան տարածաշրջանում

ՀԱՊԿ կառույցի հայաստանյան ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ այս տարվա  սեպտեմբերի 3-8-ը նախատեսված ՀԱՊԿ հավաքական զինված ուժերի զորավարժությունները հայկական կողմի խնդրանքով՝ տեխնիկական պատճառներով հետաձգվել են և կկայանան սեպտեմբերի 15-19-ը:  «Փոխգործակցություն-2012» անվանումով այդ զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի բանակային միավորումներ և հատուկ նշանակության զորքեր (ընդհանուր թվով 2000 զինվորական): Վարժանքներին ներկա կլինեն Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ և ԱՊՀ դիտորդներ: Զորավարժությունների ընթացքում կմշակվի զինված ուժերի և զինտեխնիկայի միջև համագործակցությունը կովկասյան տարածաշրջանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031