
Samsung-ը ներկայացրել է Windows Phone 8-ը

Samsung ընկերությունը Բեռլինում ներկայացրել է Windows Phone 8 օպերացիոն համակարգով առաջին սմարթֆոնը՝ ATIV S-ն: Ի տարբերություն Windows Phone 7-ի՝ նոր phone-ում ներդրված է NT միջուկ, ինչպես համակարգչային օպերացիոն համակարգերում է:
Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Windows Phone 8-ն ունի ալյումինե կորպուս, երկմիջուկանի պրոցեսոր՝ կես գիգահերց հաճախականությամբ, 1 գբ օպերատիվ և 16 կամ 32 գբ ներքին հիշողությամբ: Սարքն ունի նաեւ Super AMOLED տեխնոլոգիայով կառուցված 4,8 դյույմանոց դիսփլեյ: Նոր սարքի հաստությունը 8,7 մմ է: Ապարատը երկու տեսախցիկ ունի՝ առջեւի եւ ետեւի:
Նշենք, որ Windows Phone 8 բջջային օպերացիոն համակարգը ներկայացվել էր դեռեւս հունիսին, սակայն մինչ օգոստոսի վերջ պլատֆորմով ոչ մի սարք չէր թողարկվել: