Ամերիկյան դատարանը մերժեց մահմեդականների հայցը

Դաշնային դատարանը մերժել է Կալիֆոռնիայի հարավում մահմեդականների կողմից Հետաքննությունների դաշնային բյուրո (FBI) ներկայացված հայցը,- հաղորդում է The Los Angeles Times-ը: Հայցվորները հատուկ ծառայություններին մեղադել են իրենց անօրրինական կերպով հետևելու մեջ:
Հիմնավորելով մերժումը՝ դատավոր Քորմաք Քարնին խոստովանել է, որ չէր ցանկանա մերժել հայցվորներին, սակայն ստիպված է եղել դա անել, քանի որ օպերատիվ տեղեկատվության բացահայտումը դատավարության ընթացքում կարող էր սպառնալիքի տակ դնել երկրի անվտանգությունը: «Պետական գաղտնիքի առաջնահերթությունը, ցավոք, երբեմն ստիպում է զոհել անձնական ազատությունները՝ հանուն ազգային անվտանգության»,- ընդգծել է Քարնին:
Միաժամանակ, դատավորը չի փակել գործը՝ գործում պատասխանողներ նշանակելով FBI մի շարք աշխատակիցների: Ինչպես հաղորդում է Reuters-ը, խոսքը բյուրոյի 5 ներկա և նախկին գործակալների մասին է, որոնց անունները նշվում են նաև հայցում: Associated Press-ի փոխանցմամբ՝ Քարնին հայտարարել է, որ հայցում նշված են եղել նաև FBI-ի 7 աշխատակիցներ, որոնց անունները չեն հաղորդվում:
Կալիֆոռնիայի Օրանժ շրջանի մահմեդականների անունից հայցը ներկայացվել էր 2011 թ. փետրվարին: Որպես անմիջական հայցվորներ՝ հանդես էին գալիս Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը և Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը: Այդ ժամանակ նշվում էր, որ, բացի հենց բյուրոյից, որպես պատասխանող կողմ՝ հանդես կգան նրա 7 բարձրաստիճան աշխատակիցներ, այդ թվում՝ տնօրեն Ռոբերտ Մյուլերը:
Հայցվորների կարծիքով՝ FBI-ը խախտել է մահմեդականների իրավունքները՝ նրանց համայնք ուղարկելով իր գործակալ, նախկին դատապարտյալ Քրեգ Մոնթեյլին: Բյուրոյի առաջադրանքով՝ նա պետք է տեղեկություն հավաքեր տեղի մզկիթ այցելողների մասին՝ արդյո՞ք նրանք որևէ կապ ունեն ահաբեկչության հետ:
Հայցվորների կարծիքով՝ հատուկ ծառայությունները հետևել են իրենց՝ հենվելով ոչ թե կոնկրետ հետախուզական տվյալների վրա, այլ միայն նրա համար, որ իրենք մահմեդականներ են: Այդպիսով, նրանց կարծիքով, պետությունը խախտել է ԱՄՆ Սահմանադրության Առաջին ուղղումը, որը երաշխավորում է հավատքի ազատ դավանում:

 

Տեսանյութեր

Լրահոս