
Endeavor մաքոքը իրականացրել է վերջին՝ ոչ տիեզերական թռիչքը

Մինչ թանգարանային ցուցանմուշ դառնալը, Endeavor մաքոքը իրականացրել է վերջին թռիչքը, սակայն ոչ տիեզերական: Այս մասին հայտնում է BBC-ն:
Օդանավի իրանին ամրացրած մաքոքը տեղափոխվել է Կալիֆոռնիայի Էդվարդս ավիաբազա, որտեղից այն կշարունակի ուղևորությունը դեպի վերջին կանգառ`Լոս Անջելեսում տեղակայված Կալիֆոռնիական գիտական կենտրոն:
Հոկտեմբերի 12-13-ը ծրագրված է տիեզերական մաքոքի «հրաժեշտի շրջագայությունը» Լոս Անջելեսի փողոցներով, որից հետո այն կդառնա թանգարային նմուշ:
Իր առաջին տիեզերական թռիչքը մաքոքն իրականացրել է 1992-ի մայիսի 7-ին: Իր գործածության ընթացքում Endeavor-ը Երկրի ուղեծրում 25 թռիչք է իրականացրել, տիեզերքում անցկացրել մոտ 300 օր: Այն վերջին անգամ տիեզերքից վերադարձել է 2011-ի հունիսի 1-ին: