Բաժիններ՝

Eres ֆրանսիական բրենդը թողարկել է լողազգեստների՝ իր պատմության մեջ առաջին կրուիզային հավաքածուն

Ներքին սպիտակեղենի Eres ֆրանսիական արտադրողը թողարկել է լողազգեստների՝ իր պատմության մեջ առաջին կրուիզային հավաքածուն: Այդ մասին պատմել է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Դրա ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են դարձել լողափերին արված հին լուսանկարները եւ աբստրակտ արվեստի ստեղծագործությունները:

Հագուստն այնպես է պատրաստված, որ այն կարելի է կրել որպես բոդի՝ համադրելով զգեստապահարանի մյուս իրերով: «Ես ցանկանում էի ստեղծել վառ ու հարմարավետ բաներ, որոնք կարելի է ամբողջ օրը կրել նաեւ քաղաքում»,- ասել է մոդելագործ Վերոնիկ Լերուան: Շարքում, բացի, լողազգեստներից, ներկայացված են նաեւ կոմբինեզոններ եւ գլխարկներ:

Eres ընկերությունը հիմնադրվել է 1968 թվականին Ֆրանսիայում, ներկայում պատկանում է Chanel նորաձեւության տան սեփականատերերին՝ Վերտհայմեր եղբայրներին: Այս մակնիշի ներքո թողարկվում է մետաքսից եւ բնական այլ գործվածքներից կարված կանացի ներքին սպիտակեղեն, ինչպես նաեւ ինովացիոն տեքստիլից լողազգեստներ, հագուստ եւ կոշիկ:

robert-sonia-sterling

vassily

alberto-claudine-piet

1

2

3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս