Բաժիններ՝

Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ԼՂ հակամարտության հարցով կարծիքների փոխանակություն:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքու են ժամանել ուրբաթ գիշեր: Ադրբեջանից համանախագահները կուղևորվեն Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս