Բաժիններ՝

«Այսօր երեկոյան ողջ ընտանիքիս՝ կնոջս ու երկու զավակներիս հետ կլինենք Ազատության հրապարակում». Հայկ Մարության

Քիչ առաջ 168.am-ը հեռախոսազրույց ունեցավ դերասան Հայկ Մարությանի՝ «Կարգին Հայկոյի» հետ, ով օրեր առաջ տեսակոչով միացել էր «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը՝ պայքարելու էլեկտրոէներգիայի սակագնի թանկացման դեմ:

Մեզ հետ զրույցում Հայկն ասաց, որ երեկ ներկա է եղել Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած նստացույցին, բայց մինչև լուսադեմ այնտեղ չի մնացել: Դերասանն ավելացրեց նաև, որ իր համար պայքարը շարունակվում է.

«Այսօր երեկոյան ողջ ընտանիքիս ՝ կնոջս ու երկու զավակներիս հետ կլինենք Ազատության հրապարակում»,- մեզ հետ զրույցում հավելեց դրասանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս