ԷՍ Ի՞ՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ. ՍԵՐՈՒՆԴԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է. ԾՆՎԵԼՈՒ ԵՆ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՔՈՒՅՐ-ԵՂԲԱՅՐՆԵՐ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
Առողջապահության նախարարության կողմից հերթական անգամ հրապարակվել է պարզաբանում՝ մայրական մահվան դեպքի վերաբերյալ, որտեղ նշվում է, որ «ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները»։
Այս մասին 168TV-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ խոսեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:
«Սույն ձևակերպումը, ցավոք, տարիներ շարունակ կիրառվող ընդհանուր և ոչ բովանդակային արձագանք է, որը չի պատասխանում հիմնական հարցին՝ ինչո՞ւ չհաջողվեց փրկել հիվանդի կյանքը։ Սա, ցավոք, տարիներ շարունակ կիրառվող ընդհանուր և ոչ բովանդակային արձագանք է, որը չի պատասխանում հիմնական հարցին՝ ինչո՞ւ չհաջողվեց փրկել հիվանդի կյանքը»,- իրավիճակը ներկայացրեց առողջապահության ոլորտի փորձագետը:
Վերջինս հավելեց՝ ավելի վաղ «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից առողջապահության նախարարություն էր ներկայացվել հարցում՝ մայրական մահացության ցուցանիշների, ռիսկերի գնահատման և կանխարգելման մեխանիզմների վերաբերյալ։
«Ստացված պատասխանը չի ապահովել անհրաժեշտ հստակություն և չի պարունակել համակարգային վերլուծություն։ Վերջին դեպքը և նախորդ պաշտոնական արձագանքները միասին վկայում են հետևյալ համակարգային խնդիրների մասին․
- Առողջապահության կառավարման գործընթացներում բացակայում է արդյունքահեն մոտեցումը,
- Ներկայացվում են տվյալների աղբյուրներ՝ առանց դրանց խորքային վերլուծության և պատասխանատվության հստակեցման,
- Իրավական սահմանափակումներն օգտագործվում են որպես հիմնավորում՝ համակարգային թերությունների բացահայտումից խուսափելու համար,
- Չկա մայրական մահացության կանխարգելման կարևորագույն գործիքներից մեկի՝ մազապուրծ (near-miss) դեպքերի համակարգված հաշվառման և վերլուծության լիարժեք մեխանիզմ,
- Գործընթացների և հրամանների թվարկումը չի ուղեկցվում դրանց արդյունավետության գնահատմամբ և չափելի արդյունքներով։
- Մայրական մահացության յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկվի ոչ թե որպես առանձին դեպք, այլ որպես համակարգային վերլուծության հիմք՝ նպատակ ունենալով կանխել նմանատիպ դեպքերի կրկնությունը»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Փորձագետը նկատեց՝ առողջապահական համակարգում հաշվետվողականության, թափանցիկության և տվյալահեն որոշումների ընդունման բացակայությունը հանգեցնում է նրան, որ նման ողբերգական դեպքերը կարող են կրկնվել:

«Կոչ ենք անում Առողջապահության նախարարությանը՝ ապահովել մայրական մահվան յուրաքանչյուր դեպքի խորքային, անկախ և հրապարակային վերլուծություն, ներդնել և գործարկել մազապուրծ (near-miss) դեպքերի պարտադիր հաշվառման և վերլուծության համակարգ, հրապարակել ոչ միայն տվյալներ, այլ նաև դրանց հիման վրա կատարված եզրակացություններ և ձեռնարկված փոփոխություններ, ձևավորել արդյունքահեն և պատասխանատու կառավարման մշակույթ։
Մոր և մանկան առողջությունը չի կարող լինել ձևական կառավարման «կողմնակի արդյունք»։ Այն պետք է լինի առողջապահական քաղաքականության առաջնահերթություն՝ փաստերով, ոչ թե հայտարարություններով»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:



