Արգանդի միոմա. հյութաբուժություն, կրեմնիումի ազդեցությունը

Միոման բարորակ, դանդաղ ընդարձակվող ուռուցք է, որը գործնականում հազվադեպ է վերափոխվում չարորակի։ Հանդիպում է քառասունն անց կանանց 25-30%-ի մոտ, կարող է հայտնաբերվել ավելի երիտասարդ տարիքում։ Հաճախ ներծծվում է դաշտանադադարից հետո, երբեմն պահանջվում է վիրահատական միջամտություն։
Հասկանալի է, որ պետք է անցնել համապատասխան հետազոտություններ, ինչը թույլ կտա հետևել միոմայի չափի փոփոխությանը։
Բանջարեղենային հյութեր

Գրականության մեջ նկարագրված են բազմաթիվ դեպքեր, երբ կարտոֆիլի («Բարեբեր կարտոֆիլը», 02.02.2012թ. և «Կարտոֆիլի գաղտնիքները. նոր բացահայտումներ», 31.05.2014թ.) բազուկի («Կրկին բազուկի մասին», 10.07.2010թ. և «Առողջաբեր բազուկը» 14.02.2012թ.) և գազարի հյութերի («Երիտասարդության էլիքսիրը» 06.11.2010թ., «Գազար» և «Գազարը` ոսկե արմատ» 02.11.2010թ.) օգնությամբ հաջողվում է կանխարգելել միոմայի աճը։

Ինչպես խմել. չափաբաժինը և հերթականությունը

Հաջորդաբար խմեք վերոգրյալ հյութերը. 50-200-ական մլ` ուտելուց 30 րոպե առաջ, յուրաքանչյուրը 10-14 օր։

bazukԲազուկի հյութի առանձնահատկությունները

Չի կարելի խմել թարմ վիճակում, պետք է 3- 4 ժամ պահել սառնարանում, քանի որ թարմ քամած հյութի մեջ տեղի են ունենում ակտիվ քիմիական ռեակցիաներ։

Բացի այդ, ցանկալի է հյութի ստորին մասը թափել` մոտ 10%-ը։ Սկսեք փոքր չափաբաժիններից։

Կրեմնիում մակրոտարրի ազդեցությունը

  • Գազարի 100 գրամը պարունակում է մարդու օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ կրեմնիումի 1 օրվա պահանջարկի 83 %-ը, կարտոֆիլը` 170 %-ը, բազուկը` 263 %-ը, բրոկկոլի կաղամբը` 260%-ը, իսկ սպիտակը` 180 %-ը։

Շարունակենք` սպանախը` 170 %, համեմը` 250%, և այլն։

Քչերին է հայտնի, որ կրեմնիումով հագեցած միջավայրում աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում մակրոֆագ կոչվող միկրոօրգանիզմները։ Կան մի քանի տեսակի մակրոֆագներ, դրանք արտադրում են նյութեր, որոնք նպաստում են առողջ հյուսվածքի վերականգնմանը, կարողանում են պայքարել որոշ ուռուցքածին միկրոօրգանիզմների և բջիջների դեմ։ Մակրոֆագները նաև իմունային համակարգի առաջամարտիկներից են։ Կրեմնիումով հարստացրած ջրի օգտակարության մասին կարդացեք` «Մատիտեղ թռչնի զարմանահրաշ հատկությունները» (28.02.2011թ.) և «Կրեմնիումի մատակարար ձիաձետ» (11.11.2010թ.) նյութերը։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս