Բաժիններ՝

Հայ ատամնաբույժները Վրաստանում իմպլանտացիայի նորարար վիրահատական մեթոդիկա են ցուցադրել

Ապրիլի 24-26-ին Թբիլիսիում կայացած «Իմպլանտոլոգների երրորդ միջազգային կոնգրեսին» մասնակցել են մի խումբ հայ ատամնաբույժներ, որի ընթացքում գերմանական Բրեդենտ Մեդիքլ (www.bredent-medical.com) ընկերության կողմից լիազորված վիրաբույժ Դավիթ Գալստյանը (Դիվիդենտ ատամնաբուժարան, Երևան) մասնակիցների համար գերմանական ընկերության կողմից առաջարկված նորարար մեթոդով բարդ վիրահատություններ է ցուցադրել: Կոնգրեսի շրջանակներում բժիշկ Գալստյանն իրականացրել է Fast&Fixed կոնցեպտով վիրահատություն (որի շնորհիվ մեկ վիրահատական միջամտության ընթացքում լրիվ անատամ ծնոտով անձը վիրահատարանից դուրս է գալիս նոր և անմիջապես ֆունկցիոնալ ատամնաշարով), ինչպես նաև սեփական ոսկրային կտորի միջոցով ոսկրային հյուսվածքի վերականգնման միջամտություն (ծնոտի մի հատվածից ոսկորը վերցնելը և մեկ այլ հատվածում սեփական ոսկորի կտորը տեղադրելը): Նշված վիրահատությունների ժամանակ բժիշկը նաև մասնակիցների ներկայությամբ իրականացրել է սինուսի հատակի բարձրացման միջամտություն (երբ ծնոտի վերին հատվածում բավականաչափ տարածք չկա իմպլանտ տեղադրելու համար, սինուս անունը կրող չափազանց նուրբ թաղանթը անվտանգ վեր է բարձրացվում` տեղ բացելով տեղադրվող իմպլանտի համար): Վիրահատությունների ընթացքում օգտագործվել է նաև գերմանական Բրեդենտ Մեդիքլ ընկերության կողմից պատրաստված ոսկրանյութը, որը խառնելով մարդու սեփական ոսկորի և արյունի հետ տեղադրվում է ոսկրային սակավություն ունեցով հատվածում, ինչը ժամանակի ընթացքում ինտեգրվում է և մարդու ծնոտի հետ դառնում է մեկ ամբողջություն:

1

Գերմանակն Բրեդենտ Մեդիքլ ընկերությունը կոնգրեսի հովանավորներից մեկն էր, և ընկերության անունից Գերմանիայից Թբիլիսի էր գործուղել բժիշկ Ֆրանկ Կիսլերին, ով հանդես եկավ դասախոսությամբ, և մասնակիցներին ներկայացրեց ընկերության նորարարական մոտեցումներն ու հաջողությունը տարբեր երկրներում: Գերմանիայից ժամանած բժիշկ Ֆրանկ Կիսլերը ներկայացրեց ատամների իմպլանտոլոգիայի ոլորտում գերմանական ընկերության յուրահատուկ լուծումները, որոնք թույլ են տալիս առավել արդյունավետություն ապահովել և գեղեցիկ ատամնաշար ունենալ:

2

Կարդացեք նաև

Հարկ է նշել, որ Երևանում գործող Դիվիդենտ ատամնաբուժարանի բժիշկ Դավիթ Գալստյանը գերմանական ընկերության տարածաշրջանային կոնսուլտանտի և վիրահատող բժշկի կարգավիճակն ստացել է Գերմանիայում կայացած մի շարք դասընթացների և միջոցառումների արդյունքում: Վրաստանում կայացած միջոցառման ժամանակ Բրեդենտ Մեդիքլ ընկերության ներկայացուցիչը նշեց, որ քանի որ ընկերությունը գնալով ավելի մեծ հաջողություններ է արձանագրում Հայաստանում, և մարդկանց կողմից ավելի մեծ հետաքրքրություն է տեսնում առաջարկվող բարձրորակ առաջատար վիրատական նյութերի և մեթոդների հանդեպ, ընկերությունը սիրով հրավիրում է հայ ատամնաբույժներին մասնակցել Գերմանիայում տեղի ունեցող դասընթացներին, ինչպես հաև այսուհետ հնարավորություն է ընձեռնում Երևանում նույնպես խորհրդատվություն ստանալ և ծանոթանալ առաջարկվող վիրահատական սիստեմների հետ:

3

Ծանուցում. Բրեդենտ Մեդիքլ ընկերության կողմից առաջարկվող նորարար ատամնաբուժական իմպլանտոլոգիայի ոլորտում առաջարկվող կոնցեպտներին կարող եք ծանոթանալ ընկերության կայքում` www.bredent-medical.com ։ Ընկերության կողմից առաջարկվող ծառայություններին ծանոթանալու և Գերմանիայում վերապատրաստման հնարավորությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել ընկերության ներկայացուցչության հետ հետևյալ էլ. փոստի հասցեով. [email protected]

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս