Բաժիններ՝

Գյումրի քաղաքի բնակիչը խանութում կեղծ օղիներ էր վաճառում

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները մարտի 2-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 41-ամյա բնակիչը Պարույր Սևակի փողոցում գտնվող՝ իրեն պատկանող մթերային խանութում վաճառում է տարբեր տեսակի կեղծ օղիներ: Նա հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել, որ տեղեկությունը հավաստի է:

Ապօրինի ձեռնարկատիրության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված խանութում հայտնաբերվել են 67 տարբեր տարողությամբ տարաների մեջ լցված օղի:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031