Ողբերգական դեպք՝ Երևանում․ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի դալանում հայտնաբերվել է տղամարդու մարմին. shamshyan.com

Այսօր՝ մարտի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են քրեական և համայնքային ոստիկանները։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն սուր կտրող-ծակող առարկայից ստացված հարվածի հետքերով։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը և ձեռնարկվում են քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի մարմնի մոտ, դալանի որոշ հատվածներում, հայտնաբերվել են արնանման հետքեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031