Բժիշկը բացահայտել է գիշերը վատ քնելու գլխավոր պատճառը

Նեղ երկտեղանոց մահճակալները կարող են տարիներով փչացնել քնի որակը՝ կարծում է մասնագետ և բժիշկ Ռոման Բուզունովը: Նա aif.ru-ին տված հարցազրույցում նշել է գիշերը վատ քնելու պատճառներից մեկը:

Բուզունովը նշել է, որ երկտեղանոց մահճակալների մեծ մասը 140-160 սանտիմետր լայնություն ունի: Նրա կարծիքով, այս տարածքը հաճախ չափազանց փոքր է երկու մեծահասակների համար: «Յուրաքանչյուրին տրվում է 70-80 սանտիմետր: Նեղ տարածքին գումարվում է նաև կողակցի շուռ գալը, խռմփացնելը»,- բացատրել է բժիշկը:

Քնի մասնագետը շեշտել է, որ համատեղ քնելը ունի իր առավելությունները: Օրինակ՝ քնելուց առաջ գրկախառնությունն ու մտերմությունը օգնում են մարդկանց ավելի արագ քնել:

Բժիշկը զույգերին խորհուրդ է տվել կամ առանձին քնել, կամ ընտրել առնվազն 180 սանտիմետր լայնությամբ, իսկ որ առավել ցանկալի է՝ 200-220 սանտիմետր լայնությամբ մահճակալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031