Բաժիններ՝

Նինա Հովնանյանը պատմում է՝ ինչ տպավորություններ ունեին Քարդաշյաններն իրենց նվիրված հողատարածքից, Հայաստան կատարած այցից

Երևան քաղաքի Վահագնի 5-րդ թաղամասում, որտեղ գտնվում է այն հողակտորը, որը «Հովնանյան Ինտերնեյշնլը» նվիրել է Քարդաշյանների ընտանիքին, գտնվում են ընդհանուր թաղամասի ամենամեծ հողատարածքները: Այդ հողակտորից, որը դեռևս հայտնի չէ՝ Քարդաշյաններն ինչպես են օգտագործելու, պարզ երևում է Արարատ լեռը, իսկ առջևում բացվում են թաղամասի գոլֆի դաշտերը:

168.am-ի հետ զրույցում Վահագնի թաղամասի սեփականատեր Վահագն Հովնանյանի դուստրը՝ հագուստի դիզայներ Նինա Հովնանյանը, ասաց, որ սա թաղամասի ամենալավ հողատարածքներից է: Նա նշեց, որ այս թաղամասում մի քանի դեսպաններ են ապրելու, իսկ թե ովքեր են արդեն ապրում այնտեղ՝ բացի իրենցից, մեր զրուցակիցը չհստակեցրեց՝ ասելով, որ դա գաղտնիք է:

Qim-Vahagni (7)

Qim-Vahagni (6)

Նշենք, որ շաբաթ օրը՝ ապրիլի 11-ին, Քարդաշյանները գնացել էին Վահագնի թաղամաս՝ ծանոթանալու իրենց հողատարածքին և ընդհանուր թաղամասին: Ն. Հովնանյանը պատմեց, որ երբ իրենք հողատարածքը նվիրեցին Քարդաշյաններին, նրանց համար դա շատ անսպասելի էր. «Ասացին՝ բա ե՞րբ պետք է գանք տեսնենք, ասացի՝ կարող եք վաղը գալ, ու այդպես հաջորդ օրը եկան, շատ ուրախացան, նկարահանեցին, երեխային ցույց տվեցին»:

Մեր զրուցակիցը պատմեց, որ թաղամասում գտնվող «The Vahakni» ռեստորանում Քարդաշյանները ճաշել են ու շատ են հավանել մատուցված ուտեստները:

Qim-Vahagni (5)

Qim-Vahagni (4)

Qim-Vahagni (3)

Ն. Հովնանյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են պատրաստվում Քարդաշյաններն անել այդ հողատարածքում, արդյոք արդեն կա՞ն որոշակի պայմանավորվածություններ: Նա պատասխանեց, որ իրենք չեն ցանկացել նման հարցով դիմել Քարդաշյաններին. «Բայց կարծում եմ՝ իրենք կուզեն տուն ունենալ այստեղ, որ երբեմն փախչեն աշխարհից և գան այստեղ: Դեռ այդ մասին չխոսեցին, բայց իրենց ժպիտից հասկացանք, որ հավանեցին այդ գաղափարը»:

Նինա Հովնանյանը նշեց, որ Քարդաշյանները շատ են հավանել տարածքը, հատկապես հարակից տների կառուցվածքը և Արարատի տեսարանը:

Nina HovnanyanՆ. Հովնանյանին խնդրեցինք պատմել, թե ինչպիսի՞ն էին նրանք, ու ինչի՞ շուրջ է եղել իրենց զրույցը: «Խոսեցինք, թե ինչպես է հայ լինելն Ամերիկայում: Իրենք իմ նման փորձ ունեին այնտեղ, որովհետև նրանք ասացին, որ երբ իրենք մեծանում էին, ոչ մեկն իրենց շրջապատից չէր հասկանում, թե ինչ է նշանակում՝ հայ, նույնը բանը, ինչ իմ հետ է եղել: Նրանք պատմում էին, որ անընդհատ ստիպված էին բացատրել, թե ինչ է հայ լինելը, Հայաստանը որտեղ է: Ասացին՝ բարեբախտաբար, հիմա բոլորը գիտեն: Եվ շատ էին սիրում այն, որ իրենք հայ են»:

Shor1 Qim-Vahagni (10) Qim-Vahagni (9)

Հարցին՝ ի՞նչ տպավորություններ ունեին Քարդաշյանները Հայաստանից, Ն. Հովնանյանը պատասխանեց, որ Քարդաշյանները հիացած էին ժողովրդի ջերմությունից, զարմացած էին, չէին սպասում, որ մարդիկ այդպես ջերմ կընդունեն իրենց. «Իրենց համար անակնկալ էր, որ մարդիկ սպասում էին իրենց հյուրանոցի մոտ, և այդքան շատ մարդիկ կային օդանավակայանում: Շատ տպավորված էին, ապահով ու հանգիստ էին իրենց զգում: Նրանք ուզում էին իմանալ՝ հայ ժողովուրդն ուրա՞խ է, որ իրենք հայտնի են, ասացի՝ անշուշտ»:

Qim-Vahagni (1)

Մենք Ն. Հովնանյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք ինքը՝ որպես դիզայներ, ինչ-որ բան նվիրե՞լ է Քարդաշյաններին: Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց, որ ՀՀ կառավարությունից խնդրել են, որպեսզի ինքը մի հագուստ պատրաստի Քիմի դստեր համար. «Մի գիրք ունեի, որը մի քանի տարի առաջ էի գրել՝ «Դիլիջանի լեգենդը», իմ կողմից դա և մի ուրիշ շոր երեխային նվիրեցի: Շատ հավանեցին»:

Qim-Vahagni (8) Qim-Vahagni (2)

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Քարդաշյանների այցը Հայաստան, ըստ Ձեզ՝ ի՞նչ տվեց դա մեզ, Ն. Հովնանյանն այսպես պատասխանեց. «Այստեղի ժողովուրդը ոգևորվեց, որ մեր երկիրը լավն է, և ամեն ինչ լավ կլինի: Աշխարհի մամուլը ճանաչեց Հայաստանի Ցեղասպանությունը, մինչև անգամ Հռոմի պապը խոսեց: Քարդաշյանների այցը 3 օրվա մեջ 10 տարվա գործ արեց՝ PR-ի առումով»:

Մեր հարցին՝ այն ընթացքում, երբ Քարդաշյանները Ձեզ մոտ էին՝ Հայոց ցեղասպանության թեմային ինչ-որ ձևով անդրադարձե՞լ եք, մեր զրուցակիցը պատասխանեց, որ, անշուշտ, խոսել են այդ թեմայով:

Qim-Vahagni (1)

«Ասացի, որ մենք շատ շնորհակալ ենք իրենց, որ այսքան հայտնիություն բերեցին: Ասացին՝ մեր պապերն անցել են այդ նույն ջարդերի միջով, և աշխարհը պետք է ճանաչի դա: Այսինքն՝ իրական, սրտանց նրանք իրենց հայությունը զգում են և հպարտանում են իրենց հայ ծագումով»:

Ն. Հովնանյանը կարծում է, որ այսուհետ Քարդաշյաններն ավելի հաճախ կայցելեն Հայաստան. «Ինձ թվում է, որ հաճախ պետք է գան, սա իմ կարծիքն է, և կարծում եմ՝ ամբողջ ընտանիքով պետք է գան՝ նաև եղբոր և քրոջ հետ: Անընդհատ ասում էին՝ ափսոս, որ նրանք չեկան»:

Հ.Գ. Փոքրիկ Նորթին Նինա Հովնանյանն իր կողմից նվիրել է հեքիաթի հերոսուհու զգեստը (մետաքսե կտորից), գիրքը և տիկնիկը: Իսկ հայկական մանրմանկարչության նախշերով արված մետաքսե զգեստը փոքրիկին նվիրել է ՀՀ կառավարության անունից:

Տեսանյութը՝ ՍԻԼՎԱ ԽՆԿԱՆՈՍՅԱՆԻ
Լուսանկարները՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս