ԵՄ-ում կոչ են արել սահմանափակել տվյալների փոխանցումը ԱՄՆ-ին

ԵՄ տվյալների պաշտպանության մարմնի ղեկավար Վոյցեխ Վիեվյորովսկին հայտարարել է եվրոպացիների վերաբերյալ ԱՄՆ-ին փոխանցված տվյալների օգտագործման հստակ սահմաններ գծելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հաղորդում է Euractiv-ը:

«Վիևիորովսկին նշել է, որ գլխավոր խնդիրն այն է, որ Վաշինգտոնին փոխանցված ցանկացած տվյալ օգտագործվի միայն հստակ սահմանված նպատակներով և որ սահմանափակումները գործնականում պահպանվեն»,- գրում է հրատարակությունը։

Եվրոպական քաղաքացիների կենսաչափական տվյալների բազաների տրամադրման վերաբերյալ Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև սպասվող բանակցությունների ֆոնին Վիևիորովսկին ընդգծել է, որ այս իրադարձությունը ներկայացնում է «բացառիկ նախադեպ» և, հետևաբար, անհրաժեշտ է խստորեն պահպանել սահմանված «կարմիր գծերը»։

Տեսանյութեր

Լրահոս