Բաժիններ՝

Իտալական գերեզմանոցում փնտրում են խոլերայի ԴՆԹ-ն

Մի խումբ հնագետներ պեղումներ են իրականացնում լքված Բադիա Պոցևերի եկեղեցու (Տոսկանա, Իտալիա) հարակից գերեզմանատանը: Սպասվում է, որ հետազոտությունները կօգնեն խոլերայի հարուցչի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալ:

Եկեղեցու մոտ՝ գերեզմանոցի որոշակի հատվածում, թաղված են 19-րդ դարի կեսին բռնկված խոլերայի համաճարակի զոհերը: Մարդկանց մնացորդներում մանրէների հետքերը թույլ կտան հասկանալ՝ ինչպես են ապրել և մահացել մարդիկ Եվրոպայի այս շրջանում: Խոլերայից մահացածների մարմինները շուտափույթ կերպով հանձնել են հողին և ծածկել են կրաքարով՝ փորձելով կանխել վարակի տարածումը: Կրաքարը բետոնի պես քարացել է մարմինների շուրջ: Պարզվում է՝ կրաքարը հիանալի կերպով պահպանում է ոսկորները: Պահպանվել է նաև մարմինները շրջապատող հողի շերտը, որը պարունակում է այդ մարդկանց մարմնի մեջ բնակվող բակտերիաների և այլ օրգանիզմների ԴՆԹ-ն: Խոլերայի հարուցչի ԴՆԹ-ն դեռևս չի հայտնաբերվել: Հայտնաբերելու դեպքում հնարավոր կլինի այն համեմատել ժամանակակից հարուցչի ԴՆԹ-ի հետ և պարզել՝ ի՞նչ փոփոխություններ է կրել հարուցիչը ժամանակի ընթացքում: Դա հատկապես կարևոր է խոլերայի դեմ դեղամիջոց գտնելու տեսանկյունից:

It-DNT (1)

Գերեզմանոցում թաղված են նաև ավելի վաղ ժամանակներում մահացածների մարմիններ, այդ թվում՝ 1346-1353 թվականներին բռնկված ժանտախտի («սև մահ») զոհերի մարմինները: Պեղումները կօգնեն լույս սփռել վաղ ժամանակներում մարդկանց նիստուկացի, առողջական վիճակի ու մահվան պատճառների վրա:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց ՊԱՐԳԵՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս