Քաղցկեղ. ի՞նչ է դա

Քաղցկեղը էպիթելային ծագման չարորակ ուռուցք է: Քաղցկեղի առաջնային ուռուցքը կարող է զարգանալ մարմնի բոլոր օրգաններում, որտեղ կա էպիթելի այս կամ այն ձև: Ավելի հաճախ քաղցկեղ առաջանում է բրոնխերում, թոքերում, ստամոքսում, արգանդում, կրծքագեղձում, կերակրափողում, մաշկի վրա:

Քաղցկեղին բնորոշ է անսահմանափակ աճը. մեկ անգամ հայտնվելով այս կամ այն օրգանում առաջնային քաղցկեղային ուռուցքը անշեղորեն և առանց դադարի աճում և ոչնչացնում է շրջապատող հյուսվածքները, այստեղից էլ լիմֆատիկ ճանապարհներով փոխանցվում է այլ օրգաններ՝ այնտեղ ձևավորելով նոր քաղցկեղային ուռուցքներ (մետաստազեր):

Մետաստազերը կարող են առաջանալ բոլոր օրգաններում առանց բացառության: Քաղցկեղային ուռուցքի արտաքին տեսքը տարբեր է լինում և կախված է էպիթելային հյուսվածքի բնույթից (որից այն ձևավորվել է), տեղակայումից և զարգացման աստիճանից:

Քաղցկեղի ախտանիշները շատ տարբեր են լինում: Ինքնաբուխ բուժում չի լինում: Բուժման հնարավորինս վստահելի մեթոդ է համարվում վաղ և ռադիկալ վիրահատություն (ուռուցքի հեռացում):

Կարդացեք նաև

Բայց այդ վիրահատություններից հետո էլ հաճախ հայտնվում են մետաստազեր: Այդ իսկ պատճառով վերջին տարիներին համարում են, որ քաղցկեղի դեմ պայքարում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է համատեղել առաջնային օջախի հեռացումը վիրահատական միջամտությամբ դեղերի կիրառման հետ մեկտեղ, որոնք ունեն բոլոր հյուսվածքներ և օրգաններ թափանցելու հատկություն և ընտրողաբար ոչնչացնել քաղցկեղային բջիջները, որոնք արդեն դուրս են եկել առաջնային օջախի սահմաններից, բայց չեն կարող հայտնաբերվել և հեռացվել վիրահատությամբ:

Այդպիսի հակաքաղցկեղային գործակալների կիրառումը անվանում են քմիոթերապիա: Բարդ քաղցկեղի բուժման հարցում մեծ դեր է խաղում նաև ճառագայթային թերապիան:

Ձեր կողքին՝ հանուն Ձեր առողջության:
7777

Տեսանյութեր

Լրահոս