Բաժիններ՝

Ամուսնուն դավաճանած կնոջը գցում էին փղի ոտքերի տակ. ինչպես են տարբեր երկրներում պատժել ամուսիններին դավաճանած կանանց

facte.ru կայքը ներկայացրել է, թե ինչպես են  տարբեր երկրներում պատժել կանանց, ովքեր ամուսիններին դավաճանել են:

1. Հին դանիացիները ամուսնուն դավաճանած կնոջը սպանում էին այն դեպքում, երբ սպանության համար ընդամենը տուգանք էր նախատեսվում:

2. Մոնղոլներն այդպիսի կանանց բաժանում էին երկու մասի:

3. Աֆրիկայում գոյություն ունի փոքր թագավորություն, որտեղ ընդունված է կնոջն իր սիրեկանի հետ նետել բարձր ժայռից:

4. Տոնկինսկի թագավորությունում ամուսնուն դավաճանած կնոջը գցում էին փղի ոտքերի տակ:

5. Գալիայում սովորաբար կնոջը պատում էին ցեխով, ապա մարմինը քարշ տալիս ողջ քաղաքով:

6. Որոշ երկրներում կնոջը դատապարտում էր հենց նրա ամուսինը. նրան տեղում մահապատժի էին ենթարկում, եթե դա անհրաժեշտ էին համարում:

7. Արևելյան Հռոմեական կայսրությունում կնոջը շուկայում վաճառում էին բոլոր ցանկացողներին:

8. Հունաստանի որոշ պրովինցիաներում ամուսնուն դավաճանած կնոջը կարող էր սպանել ցանկացած անձ:

9. Ամերիկայում հայտնաբերված վայրի ցեղերից մեկի անդամները կնոջը գցում էին ցեղապետի ոտքերի տակ, նրան մասերի բաժանում, և բոլոր ներկաներն ուտում էին նրան:

10. Գոթերը թույլ էին տալիս ամուսնուն՝ մահապատժի ենթարկել կնոջը, եթե բացահայտվում էր նրա դավաճանությունը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս