Բաժիններ՝

ՀՀ կենտրոնական բանկը՝ Ֆինանսական ներգրավվածության միության զարգացման եւ ընդլայնման «Լավագույն աջակից»

Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion-AFI) 6-րդ համաժողովը, որն այս տարի հյուրընկալել էր Տրինիդադ և Տոբագոյի կենտրոնական բանկը, ֆինանսական ներգրավվածության համաշխարհային ասպարեզում նոր հաջողություններ է արձանագրել: Ֆորումին մասնակցել են AFI-ի անդամ 121 հաստատությունների ավելի քան 400 ներկայացուցիչներ:

Ֆորումի մասնակիցները կարեւորել են Հայաստանի փորձի կիրառումն AFI-ի անդամ երկրներում` բարձր գնահատելով սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման ոլորտում իրականացված աշխատանքները:

ՀՀ ԿԲ Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանն ընտրվել է «Սպառողների ունակությունների զորացման եւ շուկայի վարվելակերպի» աշխատանքային խմբի ղեկավար՝ արժանանալով AFI-ի զարգացման եւ ընդլայնման «Լավագույն աջակից» մրցանակի:

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի ու AFI-ի գործակցության շրջանակում Հայաստանում էին ԱՊՀ եւ AFI-ի անդամ երկրների կենտրոնական բանկերի եւ ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ:

Այժմ Կենտրոնական բանկը AFI-ի հետ համատեղ աշխատում է ֆինանսական կարողությունների գնահատման մեթոդաբանության մշակման ուղղությամբ: Այն կիրառելի կլինի միության անդամ երկրների ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունների մշակման եւ իրականացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս