Բաժիններ՝

Տուժածը վթարի ենթարկված մեքենայից դուրս է եկել օգնության հետևից և չի վերադարձել

Օգոստոսի 30-ին, 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը, կա տուժած, ով դուրս է եկել օգնության հետևից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 21.35-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք, որոնք կվերսկսվեն օգոստոսի 31-ի առավոտյան:

 Արտակարգ իրավիճակների նախարարություն 


 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս