Բաժիններ՝

Պուտինը միջազգային հանրությանը խորհուրդ է տվել չվախենալ Արկտիկայում ռուսական պլանների իրագործումից

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային հանրությանը խորհուրդ է տվել չվախենալ Արկտիկայում Ռուսաստանի պլանները կյանքի կոչելուց.

«Շատերը զգուշավորությամբ են ընդունում մեր ակտիվությունը, վախենում են այդ ակտիվությունից: Սակայն մենք արդեն իսկ քանիցս ասել ենք, որ գործելու ենք բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում:

Ռուսաստանն Արկտիկայում ստեղծելու է ռազմական ենթակառուցվածքներ ու ԱԻՆ-ի ենթակառուցվածքներ, նաև նրա համար, որ անհրաժեշտ է ապահովել առևտրային ուղիներով անցնող նավերի ու կոնվոյների անվտանգությունը»: Պուտինը հավելել է, որ իրենք չեն պատրաստվում Ռուսաստանի արկտիկյան շրջանը ուղիղ ենթարկեցնել կենտրոնին:

Օգոստոսի 26-ին Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը հայտարարել էր, որ իրենք անհանգստացած են Արկտիկայում ռուսական ռազմական պոտենցիալի մեծացման կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս