Ստեփան Սաֆարյան. Նազարբաևի հայտարարությունը չարժե դիտարկել` որպես սենսացիա

Ղազախստանի նախագահի վերջին հայտարարությունը չարժե դիտարկել` որպես սենսացիա կամ Հայաստանի անդամակցության շատ հավանական հեռանկար: Այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունն այն մասին, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում նախատեսվում է լուծել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցության հարցը:

«Ակնհայտ է, որ Մինսկում Հայաստանի վերաբերյալ քննարկում եղել է: Կարծում եմ` համաձայնություններ չեն եղել, այլապես մեկ նախագահ չէր անի այդպիսի հայտարարություն: Այն, որ միայն Ղազախստանի նախագահն է խոսում Հայաստանի հնարավոր անդամակցությունից` այն էլ շատ զգուշավոր լավատեսությամբ, նշանակում է, որ Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերն ամենևին չեն ստացել սպառիչ պատասխաններ, և այդքան էլ հավանական չէ, որ հոկտեմբերի 10-ին կհայտարարվի, թե Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միությանը»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:

Տեսանյութեր

Լրահոս