Բաժիններ՝

Ինչու է ոսկին համարվում թանկարժեք մետաղ

Մարդկության պատմության ողջ ընթացքում ոսկին համարվել է թանկարժեք մետաղ: Պատճառներից մեկը, որ հնագույն ժամանակներում ապրող մարդն ուշադրություն դարձրեց այս մետաղի վրա, կարող էր լինել այն հանգամանքը, որ դրան հնարավոր է հանդիպել բնության մեջ. պետք չէ խառնել բազմաթիվ մետաղներ՝ ոսկի ստանալու համար: Ըստ facte.ru կայքի՝ այս մետաղի նշանակությունն ավելի է մեծացել այն ժամանակ, երբ մարդը հասկացել է, որ ոսկի շատ հեշտ է մշակել: Ոսկու պաշարները բնության մեջ խիստ սահմանափակ են: Եվ ոսկի չունեցող մարդիկ հնագույն ժամանակներում դրա փոխարեն առաջարկում էին այլ առարկաներ՝ դրանք փոխանակելով ոսկու հետ: Մարդկանց գրավում էր այն հանգամանքը, որ ոսկին երկար է պահպանվում:
Տարիներ անց մարդիկ սկսեցին ոսկուց փող պատրաստել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս