Որտե՞ղ է Շահեն Հարությունյանի գրպանի լուսանկարչական ապարատը. ամբաստանյալի հարցը՝ ոստիկանին

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով տուժող ճանաչված ոստիկան Ազատ Հովսեփյանն այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց, որ ամբաստանյալներից ոչ մեկի հետ ազգացական կապ չունի: Ըստ տուժողի՝ 2013թ. նոյեմբերի 5-ին ծառայություն է իրականացրել Օպերայի հատվածում:

Ժամը 17:00-ի սահմաններում պատրաստվել են երթն ուղեկցել դեպի Բաղրամյան 26: Այդ ժամանակ Շանթ Հարությունյանն իր կողմնակիցների հետ փայտերով ու դիմակներով շարժվել է դեպի Մաշտոցի պողոտա:

«Երբ դուրս եկան փողոց, ոստիկաններից մոտեցան նրան և տեղեկացրին, որ պետք է երթը շարունակվի մայթերով, այլ ոչ փողոցներով: Այդտեղ սկսվեց անկարգություններ, գոռգոռոցներ, պայթուցիկ փաթեթներ էին նետում, հարվածում գետնին, որի արդյունքում շնչառությունն էր դժվարանում, տեսողությունը, աչքերն էին բան լինում…»,- պատմեց տուժողը՝ նշելով, որ ինքն է բերման ենթարկել Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին:

Ամբաստանյալ Միսակ Առաքելյանը ոստիկանից հետաքրքրվեց, թե որտե՞ղ է Շահեն Հարությունյանի գրպանի լուսանկարչական ապարատը: «Ես չեմ տեսել տենց բան»,- ի պատասխան ասաց ոստիկանը: «Մեքենայում երեխուն ծեծե՞լ եք»,- հետաքրքրվեց ամբաստանյալը, ինչին ի պատասխան ոստիկանն ասաց՝ ոչ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս