Բաժիններ՝

Դիտահորեր՝ առանց կափարիչների

ankyun3.am-ը գրում է. Սանահին-Սարահարթ թաղամասի Պղնձագործների փողոցի մայթին առկա 10-ից ավելի դիտահորերի մեծ մասի վրայից բացակայում են կափարիչնեը: Այս մայթից ճանապարհով անցուդարձ անող մարդիկ համարյա չեն օգտվում, մեծամասամբ քայլում են փողոցով:

Իրենցից վտանգ ներկայացնող բաց դիտահորերից շատերը շրջապատված են խոտով ու չեն էլ երևում, այն դեպքում, երբ թաղամասի բնակիչները երեկոյան ժամերին զբոսանքի են դուրս գալիս հենց այս հատվածում:

Մոտ երկու մետր խորություն ունեցող դիտահորերն արդեն երկար ժամանակ է՝ այս վիճակում են: Ըստ Հայջրմուղկոյուղի ընկերության Ալավերդի տեղամասի պետ Արթուր Կոլոլյանի, իրենք մոտ մեկ ամիս առաջ վերականգնել են բացակա կափարիչները: Այժմ, սակայն, դրանք նորից անհետացել են իրենց տեղերից:

Ընկերության տնօրենը նշեց, որ խնդրին իրենք տեղյակ են և արդեն 8 կափարիչ են պատվիրել, որպեսզի դիտահորերը կրկին փակեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս