Բաժիններ՝

Հրապարակվել է վերջին 8 տարվա ընթացքում Բելոռուսից Ադրբեջանի գնած սպառազինության ցանկը

Հայտնի է դարձել վերջին 8 տարում Բելոռուսից Ադրբեջանի գնած զենքի եւ սպառազինության ցանկը: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը` հղում անելով «Արմենպրես»-ին, 2004-2012 թվականներին Բելոռուսը Ադրբեջանին վաճառել է 153 հատ T-72 տանկի տարբեր մոդելներ: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում: Այդ ռեգիստրի համաձայն, նշված ժամանակամիջոցում պաշտոնական Մինսկը Ադրբեջանին վաճառել է 132 հրետանային համակարգ` Դ-20 հրանոթների 120 միավոր, 12 միավոր «Պիոն» ինքնագնաց հաուբից, 60 միավոր ԲՏՐ-70, ինչպես նաեւ 11 հատ ՍՈւ-25 ինքնաթիռ: Նշվում է, որ զեկույցում ներառված չէ 2013 թվականին Բելոռուսից Ադրբեջանի գնած «Buk-MB» համակարգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս