Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 72

Մոտ չորս տարի քաղաքացիական պատերազմում գտնվող Սիրիայում հունիսի 3-ին կայացան նախագահի ընտրություններ, որոնց արդյունքներով այդ երկրի գործող նախագահ Բաշար Ալ Ասադը՝ ստանալով ձայների մոտ 89 տոկոսը, երրորդ անգամ դարձավ նախագահ: Ընտրություններին նախորդած ու հաջորդած օրերին ռմբակոծվեց Հալեպի հայկական Նոր գյուղ թաղամասը, ինչի հետևանքով զոհերի թիվը, տարբեր տեղեկություններով, անցնում է մեկ տասնյակից: Ի՞նչ ազդեցություն կունենա Ասադի հաղթանակը ընտրություններում, արդյոք այն կարո՞ղ է դառնալ երկիրը ճգնաժամից դուրս բերելու հնարավորություն, թե՞ հակառակը՝ այն ավելի կխորանա: Ու, ամենակարևորը, ինչպե՞ս այս իրադարձությունները կազդեն Սիրիայում բնակվող մեծաքանակ հայերի վրա: Այս և բազմաթիվ այլ հրատապ հարցերի շուրջ է մեր զրույցը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանի հետ, ով նախկինում 10 տարի դիվանագիտական առաքելություն է իրականացրել Սիրիայում՝ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի, ապա Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոններում:

Տեսանյութեր

Լրահոս